ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դուք հանձնել եք Արցախը, դավաճանել եք ժողովրդին». բողոքի ակցիաներ՝ Լ. Մակունցի, Հ. Դանիելյանի և Ս. Խանդանյանի բակերում

Քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, ինչպես նաև պատգամավորներ Համազասպ Դանիելյանի և Սարգիս Խանդանյանի բակերում: Mediaport թելեգրամյան ալիքը հրապարակել է տեսանյութեր, որտեղ քաղաքացիները «Մակունց, դավաճան», «Համազասպ, դավաճան», «Սարգիս, դավաճան» վանկարկումներով ակցիաներ են իրականացնում: 
«Դուք հանձնել եք Արցախը. դավաճանել եք ժողովրդին»,- ասում են ակցիայի մասնակիցները: 

Mediaport-ն արդեն հայտնել է, որ քաղաքացիները բողոքի ակցիաների շարք են սկսել «Իմ քայլ»-ի պատգամավորների բակերում՝ նրանց մեղադրելով Արցախը հանձնելու դավաճանությանը մասնակից լինելու և Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի խայտառակ փաստաթղթին չընդդիմանալու մեջ: 

Նման ակցիաներ արդեն տեղի են ունեցել իմքայլական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի, Միքայել Զոլյանի և Ռուբեն Ռուբինյանի բակերում: 


 

Քաղաքականություն

Պատահարներ