«Թուրքիան մեղավոր է». Նյու Յորքում ամերիկահայերը բողոքի ակցիա են անում 

Նյու Յորքում բնակվող հայերը խաղաղ ցույցի են դուրս եկել Մանհեթենի Վաշինգտոն Սքուեր պուրակում՝ կոչ անելով ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախությունը և վերջ դնել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությանը։ Այդ մասին տեղեկանում ենք AGBU-ի ֆեյսբուքյան էջից: 

Ակցիան լուռ է եղել, բոլորի բերաններին դիմակներ են եղել, իսկ պաստառներին գրված է եղել «Թուրքիան մեղավոր է», «Ամոթ Ադրբեջանին», «150000 տեղահանված հայեր», «Ճանաչե՛ք Արցախը», ինչպես նաև կոչեր են եղել՝ սանկցիաներ կիրառելու Ադրբեջանի և Թուրքիայի դեմ: 

 

 

 

 

 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ