Ուկրաինան Թուրքիայի հետ համատեղ ռազմական ԱԹՍ-ի արտադրություն է սկսում. Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինան Թուրքիայի հետ համատեղ ռազմական անօդաչու թռչող սարքերի արտադրություն է սկսում։ Պաշտոնական Կիևն իր գոհունակությունն է հայտնել Անկարայի հետ համագործակցության արդյունավետության և բարձր մակարդակի կապակցությամբ։ Ուկրաինացի նախարարը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմում դրսևորվել են ռազմական գործողությունների վարման նոր տեսակներ, և ուկրաինացի գեներալները որպես օրինակ ուսումնասիրում են Ղարաբաղյան պատերազմի փորձը։  
«Եթե մենք հաջողենք, իսկ ամեն ինչ հենց այդ մասին է խոսում, ապա կկարողանանք իրականացնել տարբեր ավելի մեծ և հավակնոտ նախագծեր՝ համաշխարհային մակարդակի», - հայտարարել է ուկրաինական դիվանագիտության ղեկավարը: 


 

Քաղաքականություն

Պատահարներ