ժամկետային զինծառայողների ծնողները շարժվում են ՊՆ

Կառավարության մոտ առավոտից բողոքի ակցիա անցկացնող ծնողները սպասված պատասխանը չստացան։ Արցախում ժամկետային ծառայություն իրականացնող զինվորների հարյուրավոր ծնողներ հիմա էլ շարժվում են ՀՀ պաշտպանության նախարարություն։ Որոշվել է 18։00 լինել  պաշտպանության նախարարության դիմաց՝ իրենց բողոքն ու պահանջը պաշտպանական գերատեսչության ղեկավարությանը ներկայացնելու համար։ 

Հիշեցնեմ, որ նրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված պահանջագիր էին պատրաստել։ Նրանցից մի քանիսի հետ հանդիպեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը և նշեց՝ Արցախում ժամկետային զինծառայություն իրականացնողների ծառայությունը չի կարող դադարեցվել կամ նրանց չեն կարող փոխադրել Հայաստան։ Նա նշեց, որ հիմա փորձում են կարգավորել զինծառայողների արձակուրդի տրամադրման հարցը։ Ծնողների մեծ մասին այս պատասխանը չգոհացրեց։ 

 

Ծնողներից շատերը նշում են՝ պատրաստ են իրենց որդիների փոխարեն առաջնագծում կանգնել, որովհետև իրենց զավակները 44-օրյա դժոխքի միջով են անցել, հիմա էլ անմարդկային պայմաններում են ապրում։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ