ԱՄՆ-ում Պարգև սրբազանը հանդիպել է հյուպատոսի հետ. Արցախի թեմի առաջնորդ ապաքինվում է

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունից օրեր անց՝ նոյեմբերի 16-ին, սրտի կաթված ստացած և ԱՄՆ բուժման տեղափոխված Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ապաքինվում է։ Այս մասին է վկայում նրա նոր լուսանկարը, որտեղ Արցախի թեմի առաջնորդն է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի հետ։ Նրանք հանդիպել են նոյեմբերի 27-ին՝ սրբազանի վիրահատությունից մի քանի օր անց։ 

Հիշեցնենք, որ արցախյան պատերազմի օրերին սրբազանը այցելում էր թեմի բնակիչներին, հարցազրույցներ էր տալիս արտասահմանյան լրատվամիջոցներին, պատերազմը դադարեցնելու կոչերով դիմում միջազգային հանրությանը։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ