Արարատի, Վայքի, Գորիսի, Կապանի, Ծովագյուղի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում. ՏԿԵՆ

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Արարատի, Վայքի, Գորիսի, Կապանի, Ծովագյուղի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։
 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:


Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


 

Քաղաքականություն