Դոնալդ Թրամփը չի հանձնվում. մտադիր է մասնակցել 2024-ին կայանալիք նախագահական ընտրություններին

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է 2024 թվականին հայտարարել երկրի բարձրագույն պետական պաշտոնում կրկին առաջադրվելու մտադրության մասին:  The Daily Beast-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Թրամփն, այս տարվա նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրություններում իր պարտության հաստատումից հետո, դիտարկում է 2024-ին կրկին առաջադրվելու տարբերակը։ Պարբերականի աղբյուրների խոսքով՝ Սպիտակ տան գործող ղեկավարը հարմար ժամանակ է փնտրում իր ծրագրերի մասին հայտարարելու համար։ Երկու իրազեկ աղբյուրներ հայտնել են, որ վերջինս մտադիր է իր առաջադրման մասին հանրությանը հայտնել դեմոկրատ Ջո Բայդենի երդմնակալության օրը։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ․ մի շարք ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հաղթող է ճանաչվել դեմոկրատ Ջո Բայդենը, մինչդեռ գործող նախագահ Թրամփը հրաժարվում է ընդունել վերջինիս հաղթանակը։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ