Միաբանության երթ՝ Ազատության հրապարակից, ի աջակցություն զինվորների և զինծառայողների հարազատների

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ու դերասան Հրանտ Թոխատյանը հանդես են եկել միաբանության կոչով։ 

Ստացվել է այնպես, որ ՀՀ-ում չկա իշխանություն: 

Չկա որևէ պետական պատկան մարմին, որը համակարգված և պատասխանատու կերպով կզբաղվի արցախյան պատերազմում անհետ կորած և գերեվարված զինվորներին տուն վերադարձնելու և զոհված զինվորների աճյունները արժանավայել հողին հանձնելու գործընթացներով: 

Մենք գիտակցում ենք, որ ճակատագրական այս հարցի լուծման համար թանկ է ամեն րոպեն: 

Մենք գիտակցում ենք նաև, որ այս խնդրի հանգուցալուծումը կախված է ամեն հայից՝ անկախ նրա բնակության վայրից: 

Այդ իսկ պատճառով, մենք հայտարարում ենք. 

վաղը, կիրակի օրը, նոյեմբերի 29-ին ժ.12:00-ին Ազատության հրապարակից մեկնարկում է  միաբանության երթ, որի նպատակն է աջակցել մեր զինվորների և զինծառայողների հարազատներին և մեր ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին: 

Կոչ ենք անում բոլոր մեր այն սրտացավ հայրենակիցներին՝ անկախ քաղաքական նախասիրությունից, ովքեր ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ այս կարևորագույն հարցի լուծմանը՝ ՄԻԱՑԵՔ ՄԵԶ. 

ԵՒ ԱՅՍՊԵՍ. 

1. Երթի մասնակիցների հավաքը 11:45-ին Ազատության հրապարակում 

2. 12:00 երթի մեկնարկը 

3. Երթուղի՝ Ազատության հրապարակ - ՌԴ դեսպանատուն 

Հետագա բոլոր գործողությունների ու երթուղիների մասին կտեղեկանաք մեր ֆեյսբուքյան էջերից: 

Հ.Գ. Խնդրում ենք երթին ներկայանալ միայն մեր զոհված և անհետ կորած հայրենակիցների նկարներով, տղաների անվտագության նկատառումներից ելնելով ՝բացառելով գերեվարվածների նկարների առկայությունը: 

Տեղադրեք ձեր էջում և ավելացրեք ձեր անունը: 

 

Քաղաքականություն