ՌԴ դեսպանը կարող է մասնակցել ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը. Դմիտրի Պեսկով

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը 2021-ի հունվարին կարող է մասնակցել ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը, բայց որպես այդպիսին, այս միջոցառմանը երկրների ներկայացուցչություն նախատեսված չէ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:  Մասնավորապես, Պեսկովը նշել է, որ «այս արարողությանը չեն հրավիրվում օտարերկրյա առաջնորդներ»: «Երբեմն ինչ-որ մեկին անձամբ հրավիրում են երդմնակալությանը, բայց օտարերկրյա ղեկավարները չեն հրավիրվում»,- հավելել է մամուլի քարտուղարը: «Դեսպանը, իհարկե, կարող է գնալ»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով այն փաստը, որ Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը ներկա է եղել ԱՄՆ նախագահի երդմնակալությանը 4 տարի առաջ: 

Քաղաքականություն

Պատահարներ