Սեւ ծովի վրա ԱՄՆ-ի հետախուզական ինքնաթիռ է հայտնվել. ռուսական կործանիչ է օդ բարձրացվել

«Օդային թիրախը բացահայտելու եւ Ռուսաստանի պետական սահմանի խախտումը կանխելու համար հարավային ռազմական օկրուգի ՀՕՊ ուժերից «Սու-27» կործանիչ է օդ բարձրացվել: Ռուսական կործանիչի անձնակազմը օդային թիրախը նույնականացրել է որպես ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմավարական հետախուզական RC-135 ինքնաթիռ եւ ուղեկցել է նրան»,- հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Պաշտպանության վերահսկման ազգային կենտրոնը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ այն բանից հետո, երբ ամերիկյան ռազմական ինքնաթիռը փոխել է իր ընթացքը եւ շրջվել է Ռուսաստանի սահմանից, «Սու-27»-ը վերադարձել է ռազմակայան: Կենտրոնն ընդգծել է, որ կործանիչի թռիչքը համապատասխանել է օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին: «Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտում թույլ չի տրվել»,- եզրակացրել են գերատեսչությունում: ինքնաթիռ է որսացել  

 

Քաղաքականություն