Ստեփանակերտի մոտ ռուս բժիշկները դաշտային հոսպիտալ են բացել

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մոտ գտնվող օդանավակայանի թռիչքուղու տարածքում ռուս բժիշկները դաշտային հոսպիտալ են բացել: 

 

Հիշեցնենք, որ ՌԴ Արևելյան զինվորական օկրուգի հատուկ նշանակության բժշկական առաջին ստորաբաժանումները հասել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ` տեղի բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: 

Ստեփանակերտ է ժամանել ավելի քան 60 ռազմական բժիշկ, որոնց թվում են վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ ու համաճարակաբաններ: 
Բուժական աշխատանքների պատշաճ կազմակերպման համար ապահովվելու են բժշկական բոլոր անհրաժեշտ սարքավորումները: 

Քաղաքականություն

Պատահարներ