Նիկոլ Փաշինյանն էլ ասել է՝ միայն Պուտինը կարող է օգնել. զինծառայողի ծնող

Անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք առավոտյան հավաքվել էին Էջմիածնի զորամասի մոտ, այս պահին Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ են, պատրաստվում են նամակով դիմել ռուսական իշխանություններին, որպեսզի օգնեն վերադարձնել իրենց որդիներին:

Ծնողներից մեկը լրագրողներին հայտնեց, որ հիմա սպասում են, որպեսզի ներսից որևէ մեկը գա ու վերցնի նամակը. «Միայն Ռուսաստանի նախագահը կարող է օգնել մեզ: Նիկոլ Փաշինյանն էլ ասել է՝ միայն Պուտինը: Ռուսաստանը պետք է լուծի այս հարցը»,-ասաց նա:

Մեկ այլ ծնող ասաց, որ արդեն 40 օր սպասում են, Հայաստանից որևէ օգնություն չկա, հիմա միակ հույսը Ռուսաստանն է. «Միգուցե այնտեղ խղճան մեր հայ ժողովրդին, մեր հայ բալաներին»:

Ավելի ուշ դեսպանատնից իջան աշխատակիցներ ու վերցրեցին նամակը՝ խոստոնալով ջանքեր գործադրել ու նշելով, որ կիսում են ծնողների ցավը:

Քաղաքականություն

Պատահարներ