ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գերմանիայի Տրիեր քաղաքում մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտների. կա երկու զոհ եւ 10-ը վիրավոր

Գերմանիայի Տրիեր քաղաքում մեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից ու վրաերթի ենթարկել հետիոտների: Տեղի ոստիկանությունից հայտնեցին, որ կատարվում է հատուկ գործողություն: Վարորդը բերման է ենթարկվել: Զոհերի եւ վիրավորների մասին տվյալները իրարամերժ են: Այս պահին առկա տեղեկությունների համաձայն կա երկու զոհ եւ 10-ը վիրավոր: Ռիա Նովոստին հայտնում է 15 վիրավորի մասին:

Քաղաքականություն

Պատահարներ