Թուրքիան ու Ռուսաստանն ավարտել են Ադրբեջանում համատեղ մշտադիտարկման կենտրոնի տեխնիկական հարցերի շուրջ բանակցությունները

Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմին հետևելու համար մոնիթորինգային կենտրոնի ստեղծման մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի ՊՆ-ին:

«Ավարտվել են բանակցությունները, որոնք վերաբերում էին թուրք-ռուսական համատեղ կենտրոնի աշխատանքի սկզբունքների ու հիմքերի տեխնիկական դետալներին, և համաձայնագիր է ստորագրվել: Աշխատանքներ են տարվում կենտրոնի աշխատանքներն արագ սկսելու համար»,-ասված է հայտարարության մեջ:

Թուրքական կողմն այլ մանրամասներ չի հայտնել:

Քաղաքականություն