Ավելի քան 900 սիրիացի գրոհային Ղարաբաղից վերադարձել է Սիրիա. #SOHR

Ավելի քան 900 թուրքամետ սիրիացի գրոհային է վերադարձել Սիրիա Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո, չորեքշաբթի օրը հայտնել Է Մեծ Բրիտանիայում տեղակայված մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR):
Թուրքիային մեղադրում են հակամարտության գոտի հարյուրավոր սիրիացի վարձկաններ ուղարկելու մեջ՝ ադրբեջանական զորքերի կողմից պատերազմելու համար, չնայած Անկարան դա հերքում է։ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով, ընդհանուր առմամբ, Բաքու է ուղարկվել ավելի քան 2580 սիրիացի, որոնցից 293-ը զոհվել է:
«Պրոթուրքական խմբավորումներից ավելի քան 900 գրոհային Սիրիա է վերադարձել մի քանի ուղղություններով»,- հայտարարել է դիտորդական կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանին:
Մնացած զինյալները պետք է տուն վերադառնան առաջիկա օրերին։
 Աբդել Ռահմանի խոսքով՝ գրոհայինները վերադարձել են Սիրիայի՝ թուրքամետ ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններ՝ Աֆրին, Ջարաբուլուս և Ալ-Բաբ:

Քաղաքականություն

Պատահարներ