Այսօր ավելի քան 1400 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

Ավելի քան 1400 փախստական է այսօր Երևանից վերադարձել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հաղորդում է  է ТАСС գործակալությունը։

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ավտոբուսներով այսօր Երևանից Ստեփանակերտ են տեղափոխվել 1479 մարդ:

«Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուս խաղաղապահ զորակազմի և ռազմական ոստիկանության հերթապահների ուղեկցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունից, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 29 հազար փախստական:

Քաղաքականություն

Պատահարներ