ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները դեկտեմբերի 4-ին կքննարկեն եվրասիական ինտեգրումը

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարները դեկտեմբերի 4-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԿԽ) նիստի շրջանակներում կքննարկեն Եվրասիական ինտեգրման ռազմավարական ուղղությունները մինչեւ 2025 թվականը: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Օրակարգի հիմնական հարցերը կդառնան Եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները մինչեւ 2025 թվականը, ինչպես նաեւ Միության ներքին շուկայի բացառությունների եւ սահմանափակումների ցուցակը, որոնք վերացման են ենթակա 2021-2022 թվականներին»,- ասել է նա:

Ըստ նրա` ԵՄԿԽ-ի շրջանակներում կքննարկվի նաեւ Ղազախստանի տարածքից երկաթուղով սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնն ու թափոնները Միության այլ երկրներ տեղափոխելու հարցը, ինչպես նաեւ կորոշվի ԵՄԿԽ-ի հաջորդ նիստի օրը:

 


 

Քաղաքականություն