Հավաքների կազմակերպման և անցկացման արգելքը հանվեց. Կառավարության որոշումը

Հրապարակվել է Կառավարության որոշումը, որով փոփոխություն է կատարել սեպտեմբերի 27-ի որոշման մեջ: Ըստ որոշման՝ վերացվում է ռազմական դրության շրջանակում հավաքների կազմակերպման և անցկացման արգելքը: 

«Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշման հավելվածի 3-րդ, 4-րդ գլուխները, ինչպես նաև 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես»,- ասված է որոշման մեջ:

 

Նշենք՝ ավելի վաղ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնել էր, որ ՀՀ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 2-ի թիվ 1917-Ն որոշմամբ վերացվում են 2020 թ. սեպտեմբերի 27-ից Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ: 

Քաղաքականություն

Պատահարներ