Վրաստանում պարետային ժամի ընթացքում տեղաշարժի թույլտվություն ստանալու համար հնարավոր կլինի դիմել նաև հայերենով

Վրաստանի քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի աշխատակազմի փոխանցմամբ՝ վրացերենին չտիրապետող Վրաստանի քաղաքացիներն այսուհետ տեղաշարժի արգելքի ընթացքում (21:00-05:00) խիստ անհրաժեշտության դեպքում կարող են իրենց մայրենի լեզվով դիմել տեղաշարժի թույլտվություն ստանալու համար, հայտնում է Ալիք Մեդիան։

«Ելնելով համաճարակային իրավիճակից և կառավարության համակարգող խորհրդի որոշումներից՝ պետնախարարի աշխատակազմը որոշում է կայացրել կառավարական 1441 թեժ գծի աշխատանքն իրականացնելու համար ընդունել երկլեզու օպերատորների:

Պետնախարարի աշխատակազմն ապահովել է մի քանի երիտասարդի հատուկ վերապատրաստումը և աշխատանքի տեղավորումը կառավարական 1441 թեժ գծում, որոնք կիրականացնեն քաղաքացիների խորհրդատվություն և համապատասխան ծառայություն հայերենով և ադրբեջաներենով։

Քաղաքականություն

Պատահարներ