Առողջապահության նախարարը հանդիպել է վիրավոր զինծառայողների

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ ծանոթացել է վերջերս առողջապահության նախարարության կողմից ձեռք բերված ամենագնաց շտապօգնության նոր մեքենաներին։ Նախարարը խոսել է շտապօգնության ծառայության կազմակերպման մանրամասների մասին: 

Այնուհետև Արսեն Թորոսյանը ծանոթացել է կենտրոնում տեղադրվող նոր ռենտգեն սարքավորմանը և վերելակին, ինչպես նաև շենքային պայմանների վերանորոգման աշխատանքներին։ 

Նախարարն այցի ընթացքում հանդիպել է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորներին, որոնք շարունակում են իրենց բուժումը կենտրոնում։ 

Նա հետաքրքվել է վիրավորների առողջական վիճակով, ծանոթացել նրանց բուժման ընթացքին և մաղթել առողջություն ու շուտափույթ ապաքինում։ 

Այցը շարունակվել է «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն», որտեղ նախարարը ծանոթացել է շենքային պայմաններին և կատարվող վերանորոգման աշխատանքներին։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ