Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանին ֆիզիկական անվտանգության երաշխիքներ է տալիս

Նիկոլ Փաշինյանն այլ ելք չունի և անպայման պետք է հրաժարական ներկայացնի. Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:  Դիտարկմանը՝ իրավապահ ուժերը ուժ կկիրառեն այդ անհնազանդության ակցիաները թույլ չտալու համար, Վանեցյանը շեշտեց. «Նիկոլ Փաշինյանին ՀՀ-ում ոչ միայն  իրավապահ ուժերը, այլ առհասարակ պետական համակարգը, կառույցները չեն ենթարկվում»:  Հարցին՝ մամուլում հրապարկվել է, թե անձամբ իր մոտ Նիկոլ Փաշինյանը բանագնաց է ուղարկել անվտանգության երաշխիքներ ստանալու համար, Վանեցյանը նշեց, որ այդ հարցը չի մեկնաբանում: 

Նա շեշտեց, որ ինքն անձամբ Նիկոլ Փաշինյանին ֆիզիկական անվտանգության երաշխիքներ է տալիս: 
Փաշինյանի այսօրվա ուղերձի վերաբերող հարցերին ի պատասխան՝ Վանեցյանն ասաց՝ չի կարողանում Փաշինյանին լսել, միայն սղագրությունն է կարդում, այսօր դեռ չի հասցրել կարդալ: 
 

Դիտարկմանը՝իր ուղերձում նա նշել է, թե 25 տարի դիվանագիտությունը պարտված է եղել, պարտված դիվանագիտության փաստաթուղթն է ստորագրել ինքը, Վանեցյանն արձագանքեց. «Ես չեմ ուզում տալ նախկինում արված սխալների կամ դրական արարքների գնահատակները, ես կարող եմ ասել մի բան՝ Փաշինյանը եկավ ու հայտարարեց, որ բանակցությունները սկում է իր կետից, եղել են ձախողումներ նախկինում, թե չեն եղել, այդ հայտարարությամբ պատասխանատվությունը նախկինների վրայից դուրս է գալիս»: 
Վանեցյանը հավելեց, որ իրեն շատ վատ է զգում  այսօր փողոց դուրս գալով Փաշինյանի հրաժարականը պահանջեդլու համար, քանի որ դրա փոխարեն կարող էին բոլորով լծվել գործի և հայրենիքի, ժողովրդի համար մի օգտակար բան անել: 

Հարցին էլ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին են ուզում առաջադրել վարչապետի պաշտոնում, նա ասաց՝ դա էլ ընդունելի չէ, իրենք ունեն մեկ պահանջ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: 

 

Քաղաքականություն