Եղանակը Հայաստանում. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, մառախուղ և ջերմաստիճանի նվազում

Հանրապետությունում դեկտեմբերի 6-7-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ 

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում դեկտեմբերի 5-7-ը՝ ցերեկը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։ 

Երևանում եկտեմբերի 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ի երեկոյան ժամերին և 7-ի գիշերը հնարավոր են թույլ տեղումներ: Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ