Ռուսաստանի ու Թուրքիայի միջև որոշակի տարաձայնություններ կան, սակայն սկզբունքային անհամաձայնություններ չկան. Սերգեյ Լավրով

ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը  հայտարարել է, որ  Ռուսաստանը սկզբունքային անհամաձայնություններ չունի Թուրքիայի հետ: Արտգործնախարարն ընդգծել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները ցույց են տալիս, թե ինչպես կարող են երկու անկախ պետությունները համագործակցել` իրենց քաղաքականությունը իրագործելու համար: 

Լավրովը չի թաքցրել, որ երկու երկրների միջև որոշակի տարաձայնություններ կան, միաժամանակ պնդել` երբ կողմերը բաց են համագործակցության համար, կարող են դրանք հաղթահարել: «Ներկայումս մեր նախագահներին հաջողվել է մշակել համագործակցության մոդել, որը հարթում է այդ տարաձայնությունները», - ասել է Սերգեյ Լավրովը, հավելելով` «բոլոր նման դեպքերում Ռուսաստանն ու Թուրքիան գտնում են շփման եզրեր, ջանքերը համակարգելու ուղիներ, ինչի ականատեսն ենք հիմա Լեռնային Ղարաբաղում»: 


 

Քաղաքականություն

Պատահարներ