Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթել է Բուլղարիային

Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում տեղի է ունեցել ֆուտզալի ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆ փուլի Բուլղարիա-Հայաստան հանդիպումը։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հաղթել է մրցակցին խոշոր՝ 4։0 հաշվով։

Դուբլ է ձևակերպել Համլետ Մանուկյանը, մեկական անգամ աչքի են ընկել Դավիթ Ասլանյանը և Վլադիմիր Սանոսյանը:

Հիշեցնենք, որ երկու հավաքականների միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին և կմեկնարկի ժ. 19։00-ին։

Քաղաքականություն

Պատահարներ