Տարվա լավագույն Ֆուտբոլիստ, մարզիչ, դարպասապահ. ՖԻՖԱ-ն հրապարակել է մրցանակի հավակնորդների անունները

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների եզրափակիչ եռյակը։ The Best-2020-ի համար կպայքարեն Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ 
 

 

Հրապարակել է տարվա լավագույն մարզիչի մրցանակի հավակնորդների եզրափակիչ եռյակը։  The Best-2020-ին հավակնում են Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը, Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը եւ անգլիական Չեմպիոնշիփի հաղթող «Լիդս Յունայթեդի» արգենտինացի գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան։ 

 

ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա լավագույն դարպասապահի կոչման հավակնորդների եզրափակիչ եռյակը։  The Best-2020-ին հավակնում են բրազիլացի Ալիսոն Բեքերը («Լիվերպուլ»), գերմանացի Մանուել Նոյերը («Բավարիայի») եւ սլովենացի Յան Օբլակը («Աթլետիկո»)։ 


The Best-2020 մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին օնլայն։ Քվեարկությունը մեկնարկել է նոյեմբերի 25-ին եւ ավարտվել է դեկտեմբերի 9-ին։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ