Ալաշկերտը տուգանվել է 500 հազար դրամով

Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

«Ալաշկերտ» ՖԱ-ն հրաժարվել է, որ «Ալաշկերտ-2» թիմը մասնակցի 2020/2021 մրցաշրջանի ՀՀ Առաջին խմբի առաջնությանը։

ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կանոնակարգի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն`
«Ալաշկերտ-2» թիմը հեռացվել է ՀՀ Առաջին խմբի առաջնությունից, իսկ «Ալաշկերտ» ՖԱ-ն տուգանվել 500000 ՀՀ դրամի չափով։

 

Քաղաքականություն

Պատահարներ