Ազերիները եկել ու 1 ժամ են տվել տարածքն ազատելու համար. Որոտանի համայնքապետը մանրամասնում է

Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը 1 ժամ ժամանակ է տվել Որոտանի` իրենց տիրապետությանը հանձնված նոր տարածքները ազատելու համար: Auroranews- ը տեղեկության իսկությունը ճշտելու նպատակով զրուցեց Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանի հետ: 

 

«Ազերիներն եկել են տեղում գործող Այգերգործական ընկությանը պատկանող տարածք և մեկ ժամ ժամանակ են տվել այդտեղից դուրս գալու համար: Այս պահին այդ հատվածում են: Տարածքում հիմնականում մշակելի հողատարածքներ են, կա 15 շինություն», - նշեց  Օհանջանյանը: 

 

Հարցին, թե  ի՞նչ տրամադրություններ են Որոտանում, մարդիկ վախեցած են, պատասխանեց. «Մարտական ենք տրամադրված: Որոտանի բնակիչներից որևէ մեկն այստեղից դուրս չի եկել»:

 

Հետաքրքրվեցին՝ տարածքն անվտանգ է բնակիչների համար, նշեց, որ չի կարող ասել. «Որևէ մեկը չի կարող ասել, որ անվտանգ է, բայց խաղաղապահները կանգնած են»:  

Քաղաքականություն

Պատահարներ