Ղազախստանում խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններ են

Ղազախստանում խորհրդարանական և, միաժամանակ, ՏԻՄ ընտրություններ են անցկացվում, հաղորդում է ТАСС-ը: Խորհրդարանի ստորին պալատում մանդատների համար պայքարում է Ղազախստանում գործող 6 կուսակցությունից 5-ը՝ Ղազախստանի ժողովրդական կուսակցությունը, այս պահին իշխող «Նուր Օթան» (Հայրենիքի լույս) կուսակցությունը, «Աուիլ» (Գյուղ) ժողովրդա-դեմոկրատական հայրենասիրական կուսակցությունը, «Ակ ժոլ» (Լուսավոր ճանապարհ) դեմոկրատական և «Ադալ» (Ազնվություն) կուսակցությունները:

Ղազախստանի ընտրական նոր օրենսդրության համաձայն՝ կուսակցությունների ընտրական ցուցակներում թեկնածուների առնվազն 30%-ը մինչև 29 տարեկան կանայք պետք է լինեն:

Քաղաքականություն

Պատահարներ