«Mitsubishi Pajero io»-ն ու «08»-ը հայտնվել են ձորում. կա 6 վիրավոր

Հունվարի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Ծովագյուղ-Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի Շորժա գյուղի վարչական տարածքում բախվել են Mitsubishi Pajero io և ВАЗ 2108 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական ամբուլատոր կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են բախման հետևանքով ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս եկած և ձորում հայտնված ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը: 

Քաղաքականություն

Պատահարներ