Բայդենի համար դժվար կլինի կանխել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի համար դժվար կլինի կանխել ԱՄՆ օրենսդիր մարմնի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառումը: Այսպիսի կարծիք է հայտնել է Լոնդոնի BlueBay Asset Management-ի ավագ ռազմավար Թիմ Աշը, հայտնում է Ahval-ը:

Նրա խոսքով՝ շատ բան կախված կլինի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտեցումից: Էրդողանը զայրացրել է Վաշինգտոնի շատ քաղաքական գործիչների՝ Սիրիայում քուրդ ապստամբների վրա հարձակվելով եւ Մոսկվայից С-400 ՀՕՊ համակարգեր գնելով: «Վաշինգտոնում երկու կուսակցություններն էլ արհամարհում են Էրդողանին, եւ միայն Թրամփն է դադարեցրել պատժամիջոցների կիրառումը»,- ասել է Աշը: «Բայդենի համար դժվար կլինի կանգնեցնել Կոնգրեսին»: Այնուամենայնիվ, նրա խոսքով, ժողովրդավարական հասարակարգում կան շատ մարդիկ, ովքեր գնահատում են Թուրքիայի աշխարհաքաղաքական նշանակությունը: «Վստահ չեմ, որ թուրքերը նաեւ մտածել են, թե ինչպես են պատրաստվում հաղթահարել Բայդենի նախագահությունը»,- ասել է Աշը: «Թուրքիան կարող է ցանկացած ճանապարհով գնալ»:

Քաղաքականություն

Պատահարներ