Մոսկվան հերթական անգամ ուղղակիորեն մեղադրեց Փաշինյանին ստի մեջ. ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը

Մոսկվան հերթական անգամ ուղղակիորեն մեղադրեց Փաշինյանին ստի մեջ:

 «Ռուսաստանը Արցախի հարցի կարգավորումը երբեք չի սահմանափակել միայն տարածաշրջանի յոթ շրջաններն Ադրբեջանին վերադարձնելով  ՝ մոռանալով Արցախի կարգավիճակի հարցը»:
 Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ ԱԳՆ գլխավոր դեսպան Իգոր Պոպովի կողմից չորեքշաբթի օրը տարածած մեկնաբանության մեջ ՝ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ակունքները» հոդվածի հետ: 
Հիշեցնենք` ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Մոսկվան առաջարկել է Արցախի 7 շրջանները տալ Բաքվին ՝ կարգավիճակի հարցը չլուծված թողնելով: «Դա պատերազմի այլընտրանքն էր»- ասել է  Փաշինյանը: 
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:

Քաղաքականություն

Պատահարներ