Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու կարգը լրամշակվել է

Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու կարգը լրամշակվել է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Կառավարության որոշմամբ՝ մայրության նպաստ նշանակելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկից հանվել է ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու պահանջը։

Նախկին կարգավորման համաձայն՝ հղիության 22-րդ շաբաթից հետո չաշխատող մայրերին տրվում էր ծննդօգնության պետական հավաստագիր նպաստի այս տեսակից օգտվելու համար։

Քաղաքականություն