Էրդողանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայի քաղաքային հիվանդանոցում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը:

Երեկ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան ուղիղ եթերում պատվաստվել է չինական SinoVac ընկերության СoronaVac պատվաստանյութով՝ երկրում սկսելով պատվաստման արշավը: Հայտնի է դարձել, որ Թուրքիայի առողջապահական համակարգի 250 հազար աշխատակից պատվաստվել է չինական պատվաստանյութով՝ արշավի հենց առաջին օրը: 

Միաժամանակ, Էրդողանը պատվաստվելու լուրը հաստատել է իր թելեգրամյան ալիքում: «Ես պատվաստում անցա»,- ասել է Էրդողանը՝ գրառմանը ավելացնելով «սմայլիկ»: 

Քաղաքականություն

Պատահարներ