Կապանում և Ստեփանակերտում +20 աստիճան է, Իջևանում՝ +18. Սուրենյանը՝ եղանակի մասին

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ժամը 13։00 դրությամբ Կապանում և Ստեփանակերտում +20, Իջևանում +18, Մեղրիում և Արենիում +17 աստիճան է։

Օդի ջերմաստիճանը բարձրացել է նաև Երևանում, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում և +5․․․+9 աստիճան է։

Ըստ Սուրենյանի՝ այսօր՝ երեկոյան ժամերին, առանձին շրջաններում, իսկ հունվարի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, սակայն ջերմաստիճանի նվազում առաջիկա 4 օրերին չի կանխատեսվում։

Քաղաքականություն