Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների օր նշելու նախագծին

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին:

Նախագծով առաջարկվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր:

Նախագիծը հեղինակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանը:

Ավելի վաղ  Ռուստամ Բաքոյանը նախագիծ է ներկայացրել՝ առաջարկելով  սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես Հայաստանի ազգային փոքրամասնությունների օր:

Քաղաքականություն

Պատահարներ