ԼՂ հարցը շարունակում է մնալ ԵԱՀԿ գործող նախագահի ուշադրության կենտրոնում

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Մշտական խորհրդին է ներկայացրել Շվեդիայի առաջնահերթությունները: Նա որպես գործունեության կարևոր ուղղություն է նշել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Այդ մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը: 

«Տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ջանքերը մեր առաջնահերթություններից են»,- ասել է Լինդեն: Որպես չլուծված հակամարտություն Շվեդիայի ԱԳ նախարարը նշել է Լեռնային Ղարաբաղի, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Բելառուսի շուրջ առկա ճգնաժամերը:

Քաղաքականություն