Օրենքի խախտում չկա. ԼՀԿ-ական պատգամավորը՝ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ առաջադրվելու մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը մանրամասներ ներկայացրեց իրավագետ, ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի հետ այսօրվա հանդիպումից:

Նա տեղեկացրեց՝ խմբակցությունը դեռ որոշում չի կայացրել, թե ինչպես կքվեարկի Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությանը: «Խմբակցության ոչ բոլոր անդամներն էին ներկա, պետք է հավելյալ նիստ անել, որոշել՝ մասնակցո՞ւմ ենք քվեարկությանը, թե՞ չենք մասնակցում, կո՞ղմ ենք քվեարկում, թե՞ ոչ»,- ասաց Սամսոնյանը:

Անդրադառնալով ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամի տարիքային շեմի սահմանափակման վերաբերյալ քննարկումներին՝ Սամսոնյանը նշեց, թե 66-ամյա Ջհանգիրյանի առաջադրումն օրենքի խախտում չէ: «Ընդամենը մեկնաբանության հարց է: Որպես օրենքի կոշտ խախտում, որ ասենք՝ պարոն Ջհանգիրյանը չի կարող առաջադրվել, չկա: Դրանք մեկնաբանության հարցեր են»,- նշեց Սամսոնյանը՝ հավելելով, որ իրենք Ջհանգիրյանի լեգիտիմությունը հարցականի տակ չեն դնի:

Քաղաքականություն

Պատահարներ