Փաշինյանի ոտքերն ամուր կերպով գետնին են, ոչ թե՝ երկնքում. Լենա Նազարյան

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն այսօր «Sputnik Արմենիա»-ի եթերում անդրադարձել է ընդդիմադիրների այն կարծիքին, թե պարտված երկրի ղեկավարը բանակցել չի կարող:

Նազարյանի կարծիքով՝ գուցե հենց պարտված ղեկավարն այժմ առավել լավ է պատկերացնում Հայաստանի դրությունը։

«Փաշինյանի ոտքերն ամուր կերպով գետնին են, ոչ թե երկնքում` երազանքների մեջ։ Նա շատ լավ պատկերացնում է, թե ինչ հնարավորություններ ունենք մենք հիմա, ինչ հնարավորություններ կարող ենք օգտագործել մեզ համար շահեկան դիրքերում հայտնվելու համար»,– ասել է Նազարյանը։

Քաղաքականություն

Պատահարներ