Պատերազմում զոհվածների 23 չհայտնած անուն. Razm.info

Հրապարակվել են սեպտեմբերի 27-ից Արցախյան պատերազմում նահատակվածների նոր անուններ, որոնց մասին մինչ այս պաշտոնական աղբյուրները չեն հայտնել։ Այդ անուններն առանձնացրել է Razm.info-ն:

Նրանք են․

•Մելքումյան Մխիթար (ծնված՝ 1982թ., Հադրութի շրջան), ենթասպան զոհվել է նոյեմբերի սկզբին Շուշիում։

• Մամունց Արթուր Ռադիկի (ծնված՝ 1989թ․, պահեստազորային) զոհվել է Հադրութում, հոկտեմբերին։

•Տոնոյան Վահան Գառնիկի (ծնված՝ 1988թ․, Երևան), զոհվել է Հադրութում, հոկտեմբերին։

•Ասատրյան Արթուր Հակոբի (ծնված՝1985թ.), զոհվել է Հադրութում, հոկտեմբերին։

•Սարգսյան Պարույր Հայկի (ծնված՝ 1980թ.) զոհվել է Հադրութում։

•Բադոյան Կարեն Սասունի (ծնված՝ 2000թ․, Գեղարքունիք), ժամկետային սերժանտը զոհվել է Մարտունիում, հոկտեմբերին։

•Քոչարյան Ագո Արեգի (ծնված՝ 1997թ․, Սոս գյուղ), զոհվել է հոկտեմբերի 23-ին, Ֆիզուլիում։

•Բալայան Վաչիկ Արսենի (ծնված՝ 1996թ․, Ճարտար), զոհվել է հոկտեմբերի 23-ին, Ֆիզուլիում։

 

•Դանիելյան Լևոն Գրիգորի (ծնված՝ 2001թ․Տաթև), զորակոչվել է 2020-ի ձմռանը, կրտսեր սերժանտը զոհվել է Շուշիի մարտերում նոյեմբերի 7–ին։

• Չեչենցով Միշա Վալոդի (Ամասիա), երկրապահ–կամավորական, զոհվել է Արցախում։․

•Կարապետյան Մուշեղ (Ամասիա), երկրապահ–կամավորական, զոհվել է Արցախում։․

•Շահբազյան Իլիչ (Ամասիա), երկրապահ–կամավորական, զոհվել է հոկտեմբերի 17-ին, Ջաբրայիլում։

•Հովհաննիսյան Համբարձում Հովհաննեսի (ծնված՝ 1994թ․), կամավոր, զոհվել է Հադրութում, հոկտեմբերի 10–ին։

•Սարդարյան Վահագն Վալերիի (ծնված՝ 1980թ․, պահեստազորային լեյտտենանտ) զոհվել է հոկտեմբերի 1-ին, Կարմիր Շուկայում։

•Պողոսյան Գրիգոր Փայլակի (ծնված՝ 1992թ., Փշատավան), կամավոր, զոհվել է նոյեմբերի 6-ին Շոշ գյուղի և Քարին Տակի հատվածում։

•Պողոսյան Իգոր Էդուարդի (ծնված՝ 1997թ․, Ասկերան), պայմանագրային, զոհվել է Հադրութում հոկտեմբերի 16-ին։

•Պետրոսյան Սիփան Ռադիկի (ծնված՝ 2001թ․, Վարդաշեն), 2020-ի ձմեռային զորակոչ, զոհվել է Ֆիզուլիում հոկտեմբերի 24-ին։

•ԽաչատրյանԱրմենակ Բագրատի (ծնված՝ 2001թ․ Կամո), ժամկետային զինծառայողը զոհվել է հոկտեմբերի 22-ին։

•Խաչատրյան Երվանդ (Արմեն) Ավետիքի (ծնված՝ 1978թ․), պահեստազորային, զոհվել է նոյեմբերի 3-ին, Մարտունիում։

•Գևորգ Ղարիբի Պետրոսյան (ծնված՝ 1990թ․), կամավորական, զոհվել է նոյեմբերի 4-ին, Շուշիի շրջանում։

•Մկրտչյան Արա Ռաֆայելի (ծնված՝ 1989թ․), ավագ լեյտենանտ, զոհվել է Ֆիզուլիում։

• Ներսիսյան Արմեն, գնդապետը զոհվել է Արցախում, հուղարկավորված է Եռաբլուրում։

Քաղաքականություն

Պատահարներ