Բողոքի ցույց Արտաշատում. միջքաղաքային տրանսպորտի գինը բարձրացել է

Արտաշատում միջքաղաքային տրանսպորտի գինը բարձրացել է, սակայն որակը մնացել է նույնը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց տրասնպորտի թանկացման դեմ բողոքող քաղաքացիներից մեկը:
 

«Մեր պահանջում  ենք նախարարությունից, որպեսզի անցկացնի մոնիթորինգ եւ պարզի ինչպես է անցկացվել մրցույթը, որ այս անորակ ավտոբուսները մրցույթում հաղթել են, քանի որ դրանք 6-7 տարի հետո պիտանի չեն լինի շահագործման: Գինը թանկացել է, սակայն ավտոբուսները չեն տաքացվում, դռները նորմալ չեն փակվում, աթոռները կատրված են»,-ասաց նա:
 

Ակցիայի մասնակիցները պահանջում են գնի բարձրացման դեպքում բարձրացնել նաեւ որակը, հակառակ դեպքում չբարձրացնել գները:

Նշենք, որ տրանսպորտի գները բարձրացել են 250-300 դրամով:

Քաղաքականություն

Պատահարներ