75 միլիոն դոլար՝ կորցրած բիթքոիններն աղբանոցում փնտրելու համար. բրիտանացին դիմել է պատկան մարմիններին

Բրիտանացին պատահաբար աղբն է նետել 280 միլիոն դոլար արժողությամբ բիթքոիններով կոշտ սկավառակը: Դեպքը տեղի է ունեցել 2013-ին, սակայն միայն այժմ, բրիտանացի Ջեյմս Հովելսը դիմել է Նյուպորտի իշխանություններին թույլ տալ իրեն որոնել սարքը աղբանոցում՝ առաջարկելով 75 միլիոն դոլար, այս մասին հաղորդում է CNBC- ն: 

Հովելսը ուներ 7,500 բիթքոին, որն այսօրվա գներով կարժենար ավելի քան 280 միլիոն դոլար: Ըստ նրա, դրան հասանելիությունը վերականգնելու միակ միջոցը կոշտ սկավառակի օգտագործումն է, որը նա նետել էր աղբարկղը ութ տարի առաջ: 

Քաղաքականություն

Պատահարներ