Գուցե որոշ գեներալներ անարժան էին, բայց մեր զինվորականությունը արժանիքներ ունի. Վազգեն Մանուկյան

Պատերազմի ընթացքում, երբ զինվորականությունը տեսավ, որ երկրի ղեկավարը դավաճանական ճանապարհով է գնում, պետք է հեղաշրջում աներ: Այս մասին Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:
 

«Մենք լավ սպաներ ունենք: Վերջին ժամանակներում գեներալի մեդալներն ու կոչումները սկսեցին տրվել որպես պարգևատրում նվիրվածության համար՝ ոչ թե պետությանն այլ ինձ, այսինքն՝ կաշառքի պես մի բան դարձավ: Եվ, իսկապես, գուցե որոշ գեներալներ անարժան էին, բայց մեր զինվորականությունը արժանիքներ ունի: Այսպիսի երկրներում, երբ պատերազմում պարտություն է լինում, և զինվորականություն տեսնում է, որ երկրի ղեկավարը սխալ հրամաններ է տալիս կամ դավաճանական ճանապարհով է տանում, լինում է հեղաշրջում, զինվորականությունը վերցնում է իր ձեռքը իշխանությունը: Եվ ես կարծում եմ, որ մեր երկրում այն վիճակն էր, որ դա պետք էր անել: Ես այդ մասին ասում էի նաև պատերազմի ընթացքում»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
 

Քաղաքականություն