ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

 

Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

 

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար դժվարանցանելի է։

 

Շիրակի մարզի Ախուրյանի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են։

 

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

 

Արագածոտնի մարզի Ապարան և Թալին, Գեղարքունիքի մարզի Սևան,  Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, տեղում է ձյուն։


 

Լարսի մասին

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 340 բեռնատար ավտոմեքենա:

 

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Քաղաքականություն

Պատահարներ