
Մեր գյուղացին զինված է, ինքն իր անվտանգությունը պահելու է. Շուռնուխի վարչական ղեկավար. Tert. am
16.01.2021 18:45
Շուռնուխում տեղահանված տների գյուղացիները վերևի թաղամասում են ապրում, իրենք իրենց առօրյա գործին են՝ ամբողջ ուշադրությունը կենտրոնացրած անասունի վրա, այս պահին եղանակը լավ է, պետք է անասունը դրսում արածեր, բայց բանտարկած են պահում, որ դուրս չգա, չիջնի գետը, ջուր խմի, չանցնի թշնամու վերահսկողության տակ գտնվող մեր տարածքներ: Այս մասին Tert.am-ին ասաց Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը:
Նրա փոխանցմամբ՝ թշնամուն գյուղից անցած տարածքներում որևէ շարժ չկա, նոր բնակիչներ չկան, այնտեղ ընդամենը իրենց սահմանապահ զորքն է՝ վրաններով:
«Տեղահանվածների մի մասը, որոնց տները անցել են թշնամուն, գյուղում են ապրում՝ վերևի թաղամասերում, մի մասն էլ ժամանակավոր տեղափոխվել է Գորիս և Կապան», - ասաց Շուռնուխի վարչական ղեկավարը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: