Շվեյցարիայում մահացել է Ռոտշիլդների խմբի ղեկավարը

Շվեյցարիայում, 57 տարեկան հասակում, մահացել է բանկիր, բարոն Բենիամին դե Ռոտշիլդը, որը հայտնի հրեա ձեռնարկատեր Մայեր Ամշել Ռոտշիլդի տոհմի ներկայացուցիչներից է, յոթերորդ սերնդից: 

Ինչպես հայտնում է РБК-ն՝ նա գլխավորում էր ընտանիքի պատկանող Edmond de Rothschild Group ընկերությունը 1997 թվականից:
 

Բարոնի կնոջ ու դուստրերի խոսքերով նա մահացել է հունվարի 15-ին Շվեյցարիայի ընտանեկան տանը սրտի կաթվածից հետո: 

Հարազատները նաև ընդգծել են, որ նրա հուղարկավորությունը տեղի է ունենալու մոտական օրերին և անցնելու է ընտանիքի շրջանակներում:
 

Քաղաքականություն