Սպորտային սկանդալ. Nivea Men-ը և Skoda-ն չեն հովանավորի Հոքեյի աշխարհի առաջնությունը, եթե այն անցկացվի Բելառուսում

Սպորտային սկանդալ է հասունանում Բելառուսի շուրջ Հոքեի աշխարհի առաջնության հովանավորներից առնվազն երկուսը պաշտոնապես հրաժարվել են առաջնությունը հովանավորելուց, եթե խաղերն անցկացվեն Բելառուսում: Ինչպես հայտնում է ТАСС-ը՝ այսօր հայտնի դարձել, որ նման հայտարարությամբ հանդես են եկել NIVEA ընկերությունը, ինչպես նաև Skoda ավտոկոնցեռնը:

 

Նշվում է, որ Skoda-ն աշխարհի առաջնության անցկացումը հովանավորում էր վերջին 28 տարիների ընթացքում, իսկ Nivea Men-ն՝ ավելի քան 10 տարի: 

Քաղաքականություն