Վարչապետի հետ հանդիպումից դուրս եկան ժամկետային զինծառայողների ծնողները. հանդիպման արդյունքները գոհացուցիչ չեն

Քիչ առաջ վարչապետի հետ հանդիպումից դուրս եկան ժամկետային զինծառայողների ծնողները: Նրանք նշեցինք, որ վարչապետի հետ հանդիպման արդյունքները գոհացուցիչ չեն եղել և պայմանավորվել են հանդիպել ևս մեկ անգամ՝ երկուշաբթի օրը:

 

«Վարչապետը լսեց մեր ներկայացրած խնդիրները և, կարևորելով հարցի լրջությունը, գնաց ընդառաջման»,- ասաց ժամկետային զինծառայողի ծնող Սուրեն Ջուլհակյանը:

 

«Էնպես չի, որ տեղյալ չէին խնդիրներից, ուղղակի վարչապետն ուզում էր ամբողջությամբ տիրապետեր առկա խնդիրներին և լսեր մեր ահազանգները»,- նշեց ծնողը՝ ընդգծելով, որ իրենց բարձրաձայնած խնդիրների պատասխանները ստանալու համար դեռ վաղ է և հաջորդ հանդիպմանն ակնկալում են ստանալ պատասխաններ:

 

Հիշեցնենք, որ Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում Արցախի ժամկետային զինծառայողների ծնողները, ովքեր պահանջում էին, որ իրենց զավակները զինվորական ծառայությունը շարունակեն ՀՀ-ում, քանի որ անվտանգության երաշխիքներ չունեն:

Քաղաքականություն

Պատահարներ