Վրաստանում պատանդառված երկու քաղաքացի ազատ է արձակվել. ձերբակալվել է նախկին ոստիկան

Վրաստանի իրավապահները Կասպի քաղաքում հատուկ գործողություններ են իրականացրել, որի ընթացքում ազատ է արձակվել պատանդառված երկու քաղաքացի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

 

«Մի քանի ժամ տևած բանակցություններից հետո հատուկ գործողության արդյունքում պատանդներն ազատ են արձակվել, մեղադրյալը բերման է ենթարկվել: Տղամարդը մեղադրվում է պատանդ վերցնելու համար: Նա գտնվում էր ծանր հուզական վիճակում, չափազանց դյուրագրգիռ էր»,- լրագրողներին տեղեկացրել է Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Վլադիմիր Բորցվաձեն:
 

Նրա խոսքով՝ հանցագործը նախկին ոստիկան է եղել, որը պատանդ էր վերցրել բիզնեսում իր գործընկերներին, իսկ իրավապահներից պահանջել էր ավտոմեքենա տրամադրել Վրաստանից Ռուսաստան մեկնելու նպատակով:

Քաղաքականություն

Պատահարներ