Ադրբեջանը Հայաստանի դեմ գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Ադրբեջանը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան «Հայաստանի ռազմական ագրեսիայի» արդյունքում տուժած իր քաղաքացիների ազատությունների և իրավունքների խախտումների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Նշվում է, որ բողոքը ՄԻԵԴ է ներկայացվել հունվարի 15-ին:

 

 Փաստաթղթում բարձրացվել են հարցեր՝ կապված «Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղում և 7 հարակից շրջաններում» Ադրբեջանի քաղաքացիների «կյանքի իրավունքի, անձնական և ընտանեկան կյանքի, դավանանքի ազատության, գույքի և ազատ տեղաշարժման» խախտումների, ինչպես նաև «խոշտանգումների ենթարկվելու և վատ վերաբերմունքի» կապակցությամբ: Հայցում նաև «ապացույցներ են բերվում», որ Հայաստանը որևէ միջոց չի ձեռնարկել հակամարտության հետևանքով անհետ կորած Ադրբեջանի 3890 քաղաքացիների ճակատագրերի քննության ուղղությամբ: 

 

Բացի այդ, գանգատում «ապացույցներ են ներառված» առ այն, որ վերջին էսկալացիայի ժամանակ Հայաստանը կասետային և ֆոսֆորային արկերով, բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Ադրբեջանի՝ ռազմական գործողությունների գոտուց դուրս գտնվող գյուղերին և քաղաքներին, որոնց հետևանքով զոհվել է 93 մարդ, այդ թվում՝ 12 երեխա, վիրավորվել 423 քաղաքացի, ամբողջությամբ ավերվել է 264 տուն: Փաստաթղթում պահանջ է դրված «ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ»:

Քաղաքականություն

Պատահարներ