«Շատ քանակի զորք ենք ունեցել, ուղղակի կազմակերպված չէր, հրամանատարական կազմ չկար». Շուշիի քաղաքապետ. 168 am

Արցախի Հանրապետության Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը նոյեմբերի 9-ից հետո տեղափոխվել է Ստեփանակերտ, տեղավորվել է հյուրանոցներից մեկում, այսպես կոչված, Շուշիի քաղաքապետարանի գրասենյակում, որտեղ էլ համակարգում է քաղաքացիներին տրվող օգնությունները, գրում է 168. am  -ը: 

 

Անդրադառնալով Ալիևի այցին Շուշի, որտեղ հերթական հակահայ հայտարարությամբ էր հանդես եկել՝ ասելով, որ, եթե հայերը նորից փորձեն մտածել Շուշին ու Արցախն ազատագրելու համար, ապա կարժանանան Ադրբեջանի «երկաթյա բռունցքին», Արծվիկ Սարգսյանը նկատեց՝ ադրբեջանցին մնում է ադրբեջանցի։

 

«Ես չեմ մտածում, որ մենք իրենց հետ եղբայրական հարաբերություններ կամ շփումներ կունենանք, որովհետև այդ մարդիկ այդ մակարդակն ունեն, երբ ձեռք են բարձրացնում երեխայի վրա, տարիքավոր մարդու են տանջամահ անում, խոշտանգում, սպանում։ Քարինտակում վերջերս 58-ամյա կնոջ էին խոշտանգել ու սպանել, նրանց հետ ինչ խոսես։ Թող Ալիևը չխոսի, սա նրա պատերազմը չէր, Արցախի այս երրորդ պատերազմում հայկական կողմը կռվում էր չորս պետության դեմ՝ Թուրքիայի գլխավորությամբ, որով իրենք կարողացել են հաղթել ու առաջ անցնել։ Մենք Ադրբեջանի հետ կռվել ենք, ու մենք ենք հաղթել, տեսել ենք միշտ փախչող ասկյարներ։ Իրենք ավելի լավ էին զինված, օդային ռմբակոծությունները, ԱԹՍ-ներն ավելի շատ էին, ու մերոնք չէին կարողանում կանխեին, դրա համար իրենք հաջողության հասան։ Այսօր հայն ընկճված վիճակում է, բայց կարծում եմ՝ սա ժամանակավոր ընկճվածություն է, մեզ պետք է ուժեղ, հայրենասեր, տրամադրված ղեկավարություն, որպեսզի կարողանան նորից մեր զինվորի ոգին բարձրացնել, որ կարողանանք հաղթանակների հասնել։ Հիմա էլ եթե Թուրքիան ու այլ պետություն չխառնվի, հիմա էլ կարող ենք ազատագրել Շուշին։ Նրանք շատ էին, դրա համար այսպես եղավ, ու մեր անկազմակերպվածությունը կար»,- հավելեց նա։ 

 

Ինչ վերաբերում է Շուշիի անկմանը և ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերին, Արծվիկ Սարգսյանն ասաց. «Շուշիի հանձնման օրը ես այնտեղ էի, բայց ասեմ, որ այստեղ կրկին անկազմակերպվածությունն է եղել, շատ քանակի զորք ենք ունեցել, ուղղակի կազմակերպված չէր, հրամանատարական կազմ չի եղել, հրաման տվող չի եղել, զինվորներն առանց հրամանատարի են եղել։ Հետո մենք ինչո՞ւ պետք է Շուշիի մատույցներում կռվեինք, եթե կարելի էր կռիվը վարել ճանապարհին, Քարինտակի ձորում նրանց ողնաշարը պետք է ջարդեինք և առաջ շարժվեինք։ Ինչ վերաբերում է Շուշիի ազատագրմանը, ապա եթե պատերազմն ավարտվել էր, ու այսպես չլիներ, մեկից մեկ է Շուշիի ազատագրումը, ի՞նչ կա, որ չազատագրենք»,- շեշտեց նա։ Կարդացեք նաև
 

Քաղաքականություն

Պատահարներ